ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանում 2020 թվականի հոկտեմբերի 5-ին ժամը 11-ին տեղի կունենա հողամասերի աճուրդ-վաճառք: Աճուրդի կդրվի համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատի քաղաքային համայնքում գտնվող նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ հասարակական կառուցապատման հողամասեր:
Լոտ 1- Արտաշատ համայնքի Իսակովի փողոցի թիվ 101/6 հասցեում գտնվող՝ /ծածկագիր՝ 03-001-0072-0075/ 0,0363 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը:
Լոտ 2- Արտաշատ համայնքի Մյասնիկյան-Դալար փողոցի թիվ 3/2 հասցեում գտնվող՝ /ծածկագիր՝ 03-001-0039-0093/ 0,0265 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը:
Լոտ 3- Արտաշատ համայնքի Շահումյան փողոցի թիվ 20/3 հասցեում գտնվող՝ /ծածկագիր՝ 03-001-0127-0007/ 0,00429 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը:
Լոտ 4- Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոցից դեպի Դալար տանող ճանապարհ թիվ 8/2 հասցեում գտնվող՝ /ծածկագիր՝ 03-001-0039-0082/ 0,1 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը:
Լոտ 5- Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոցից դեպի Դալար տանող ճանապարհ թիվ 8/3 հասցեում գտնվող՝ /ծածկագիր՝ 03-001-0039-0081/ 0,05 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը:
Լոտ 6-Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոցից դեպի Դալար տանող ճանապարհ թիվ 8/4 հասցեում գտնվող՝ /ծածկագիր՝ 03-001-0039-0080/ 0,05 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը:
Հողամասերի աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին է սահմանվել հողամասերի կադաստրային արժեքի 200 %-ի չափով: Հողամասերի աճուրդ-վաճառքը կկայանա բաց դասական եղանակով: Աճուրդի նախավճարի չափ է սահմանվում մեկնարկային գնի 5%-ը: Վճարման հաշվարկային հաշվեհամարն է՝ 900415151068: Աճուրդի հայտերի, մասնակցության վճարների անդորագրերի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի աճուրդի նշանակման օրից 3 /երեք/ օր առաջ:
Նշված հողամասերը ծանրաբեռված չեն կոմունիկացիաներով:
Պարզաբանում պահանջող, առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան աճուրդային հանձնաժողովին /կազմակերպչին/:
Հեռախոս՝ 0235/2- 11-10/
ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա.ԻՍՐԱՅԵԼՅԱՆ